Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Տրանս­ֆե­րա­յին շու­կան ակ­տի­վա­նում է

Տրանս­ֆե­րա­յին շու­կան ակ­տի­վա­նում է
21.07.2020 | 15:38

Եվ­րա­գա­վա­թա­յին ար­գել­քի չե­ղար­կու­մը հան­գեց­րել է նրան, որ «Ման­չեսթր Սի­թին» ցան­կա­նում է ու­ժե­ղաց­նել կազ­մը, իսկ դա նշա­նա­կում է ակ­տի­վու­թյուն տրանս­ֆե­րա­յին շու­կա­յում։ Daily Mail-ի փո­խանց­մամբ, «քա­ղա­քաբ­նակ­նե­րը» ցան­կա­նում են ձեռք բե­րել «Բա­վա­րիա­յի» պաշտ­պան Դա­վիդ Ա­լա­բա­յին, «Նա­պո­լիի» պաշտ­պան Կա­լի­դու Կու­լի­բա­լին և «Ին­տե­րի» հար­ձակ­վող Լաու­տա­րո Մար­տի­նե­սին։ Հա­ղորդ­վում է նաև, որ ա­կում­բը մտա­դիր է ա­ռա­ջի­կա­յում եր­կա­րաձ­գել պայ­մա­նագ­րե­րը Կևին դե Բրույ­նեի, Ռա­հիմ Ստեռ­լին­գի և Գաբ­րիել Ժե­զու­սի հետ։ Կա մտադ­րու­թյուն եր­կա­րաձ­գե­լու նաև Գվար­դիո­լա­յի պայ­մա­նա­գի­րը։ Այն ա­վարտ­վում է հա­ջորդ ա­մառ, թե­պետ չպի­տի մո­ռա­նալ, որ իս­պա­նա­ցի մաս­նա­գե­տը վեր­ջին տա­րի­նե­րին որ­դեգ­րել է ա­կումբ­նե­րի հետ աշ­խա­տան­քի ե­ռա­մյա շր­ջա­փու­լը։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 11658

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ